Քաղաքական

18.05.2024 16:51


Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ (տեսանյութ)

Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ (տեսանյութ)

13.02.2020թ․ Գերմանիայում ֆորումի ժամանակ ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Արցախի Հանրապետության նակրաքաղաքում արած աղմկահարույց հայտարարությանը՝ ասելով․ «Ինչ վերաբերում է իմ արտահայտությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ, դա ունի շատ պարզ և կոնկրետ բացատրություն․ մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում ՀՀ վրա։ Եվ ՀՀ-ն, ասել ենք, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրարնով ամեն ինչ ասված է»։

19․09․2023թ․ Ադրբեջանը հարձակում իրականացրեց բլոկադայի մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ ուղերձով հանդես եկավ՝ բոլորովին հակառակ բանն ասելով։ Ներկայացնում ենք հատված նրա ուղերձից․

«Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը