Աշխարհ

19.05.2024 15:11


Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել

Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել

Իրանի և Ադրբեջանի նախագահները մայիսի 19-ին կմասնակցեն երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրանի նախագահը մայիսի 19-ի առավոտյան ժամանել է Թավրիզի օդանավակայան՝ մեկօրյա այցի շրջանակներում իրանա-ադրբեջանական սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսին ու Իլհամ Ալիևը մայիսի 19-ի առավոտյան հանդիպել և բանակցություններ են անցկացրել՝ ամբարտակի բացման արարողությունից առաջ:

Նրանք նաև այցելել են ամբարտակի տարբեր հատվածներ և ծանոթացել շինարարության մանրամասներին և դրա շահագործման առավելություններին:

Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։

Այս խորագրի վերջին նյութերը