Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքը կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը
Վերջերս Մոսկվայում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դա, ըստ էության, ապահարզանի հանդիպում էր: Դրանից հետո հայտարարվեց, որ բացի հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանից, մնացած բոլոր կետերից դուրս են բերվելու ռուսական հենակետերը:
Նիկոլական քարոզչությունը դա ներկայացնում է, իբր, ՀՀ ինքնիշխանության բարձրացմանն ուղղված գործընթաց: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է: Նիկոլ Փաշինյանն, «ինքնիշխանության» անվան տակ, Հայաստանը դարձնում է հակառուսական ու հակաիրանական տարածք, աշխարհքաղաքական բախումների թատերաբեմ ու Հայաստանը կցում է թուրք-ադրբեջանական տանդեմին: Մեծ հաշվով դա Հայաստանի ոչնչացման ծրագիր է, որը գեղեցիկ փաթեթավորվում է «Ինտեգրվում ենք ԵՄ-ին» լոզունգի ներքո:
Ուշագրավն այն է, որ նիկոլենք տևական ժամանակ է իրենց հակառուսական քայլերը հիմնավորում էին այն բանով, որ չեն ուզում «Զանգեզուրի միջանցք» տալ ու դրա համար էլ ինտերգվում են Արևմուտքին: Այսօր արդեն այդ բլեֆն էլ պայթեց:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, քանի որ դա կնպաստի Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը»։ Այս մասին մայիսի 14-ին՝ Երևանում, «Հարավային Կովկասի դերը կայուն առևտրի, էներգետիկ և լոգիստիկ ուղիների զարգացման գործում» թեմայով քննարկման շրջանակում ասել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ հզորացման հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Ադրիեն Կիրալին։
Ըստ եվրաչինովնիկի՝ Հայաստանը պետք է բացի այնպիսի տրանսպորտային գիծ, որը կշրջանցի Ռուսաստանը: Դա ակնհայտորեն «Զանգեզուրի միջանցքն» է, որի անունը տիկին Կիրալին չի տալիս, բայց իր ամբողջ խոսքը հենց դրա մասին է:
Նիկոլն էլ գիտի, որ այդ միջանցքը Արևմուտքին է պետք, բայց որպեսզի թեման շեղի, տալիս է Կրեմլի անունը:
Նիկոլական բլեֆը նաև այլ երես ունի: Նա հայտարարել է, որ այս տարի ցանկանում է մաս կազմել ԵՄ-ին: Դա այն «կուտն» է, որի միջոցով նա փորձում է թաքցնել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու իր քաղաքականությունը:

Կորյուն Մանուկյան