Լրահոս

19.05.2024 19:11


Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Ռ. Մխիթարյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում՝ թիվ 109 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 38-ամյա Ա. Հարոյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը