Աշխարհ

20.05.2024 06:45


Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել

Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել

Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հայտնել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո նրան ուղեկցող երկու անձինք մի քանի անգամ կապ են հաստատել։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է IRNA-ն, Իրանի փոխնախագահը տեղեկացրել է նաև, որ պատվիրակությունը թռել է երեք ուղղաթիռով, սակայն նախագահին տեղափոխող ուղղաթիռի և մյուս երկուսի միջև կապը կտրվել է:

Նրա խոսքով՝ այդ երկուսը սկսել են անհետացած ուղղաթիռի որոնումները։

«Ուղղաթիռի ուղևորներից մեկը և նրա անձնակազմից կապ են հաստատել, ինչը վկայում է այն մասին, որ աղետի չափն այնքան էլ լուրջ չէ»,-ասել է Մանսուրին՝ հավելելով, որ արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Կարմիր մահիկի և բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փրկարարական ջոկատները:

***

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Արևելյան Ատրպատականի կորպուսի հրամանատարը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի ճշգրիտ վայրը պարզելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Tasnim-ին տված հարցազրույցում Սարդար Աբասկուլիզադեն, որը ղեկավարում է որոնողական գործողությունը, ասել է. «Մի քանի րոպե առաջ ազդանշան է ստացվել դեպքի վայրում գտնվող ուղղաթիռից և անձնակազմի անդամի բջջային հեռախոսից»:

Նա նշել է, որ այս պահին իրենք ամբողջ զինված ուժերի հետ մեկնում են տարածաշրջան՝ հավելելով. «Հուսով եմ, որ լավ լուր կհասցնենք մարդկանց»:

Սարդար Աբբասղուլիզադեհն հայտարարել է, որ զինված ուժերի 30 տոկոսը ներկա է դեպքի շրջանում, և հավելել, որ բանակի բոլոր մարդկային ռեսուրսներն ու տեխնիկան տեղափոխվել է այդ վայր, այնպես որ որոնողական գործողությունը շուտով կավարտվի։

Այս խորագրի վերջին նյութերը