Լրահոս

19.02.2013 23:20


Րաֆֆիի բացօթյա ասուլիսի մասին

Րաֆֆիի բացօթյա ասուլիսի մասին

Ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրությունն է թողել.

«Ցնծագին հոգեվիճակում եմ, ընդուպ՝ հոգեխանգարված՝ էսօր պարզել եմ, որ
1.Հայ ժողովուրդը առաջին անգամ վերջին 20 տարում հաղթել է նախագահական ընտրություններում;

2. Ընտրությունների ժամանակ ժողովրդի ձայնը կորցնելու և նրա քվեին տեր չկանգնելու, ընտրակեղծիքների, խախտումների համար պատասխանատվության են կանչվելու 2.1. Հակ-ն ու դաշնակցությունը, 2.2. Հանրապետականը;

3. ընտրությւոններում ՀԱՂԹԱԾ թեկնածուն այնքան է բարձր, որ Ազատության հրապարակի հարթակ չի ելնում, այլ նրա մի համեստ անկյունում «կուչկված» մամլո ասուլիս է տալիս՝ հանկարծ չնեղվե՜ն իշխանությունները՝ չարտոնված միտինգ-բան-ման։ Բայց մի անհանգստացեք՝ նրա պինդ հավկիթների զնգոցն էնքան է զիլ ու թավ ու խորունկ՝ իր ձայնավորած մտքերի պես, որ վաղը, ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ միտինգ անի ու արդեն ասի, ասի, ասի ասելիքը...
Մեղկ լուսավոր աղջկերք ու տղերք, տիկնայք ու պարոնայք, որ կռիվ եք տալիս ու ծեծ ուտում, որ արդար եք ու անեղծ, միամիտ եք ու լուսեղ բայց... համաձայն հանգամանքի՝ սա է օրվա Հերոս...տրատը։

Դավիթ Մաթևոսյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/david.matevossian

Այս խորագրի վերջին նյութերը