Լրահոս

01.02.2013 10:38


Տեղի ունեցածի մեջ բեմականացման տարրը չափազանց մեծ է

Տեղի ունեցածի մեջ բեմականացման տարրը չափազանց մեծ է

Կարեն Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր  էջում գրել է. «Շատ եմ ցավում Հայրիկյանի նկատմամբ իրականացվաց «մահափորձի» կապակցությամբ, ու նրան առողջություն եմ մաղթում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցածի մեջ բեմականացման տարրը չափազանց մեծ է, առնվազն դեգենեռատ պետք է լինել՝ զոհի վրա թիկունքից, առանց թիկնապահների կրակել ու վրիպելու համար, այն էլ կրակել են կենսական որևէ լուրջ դերակատարում չունեցող օրգանի վրա, ավելին, ինչպես ֆիլմերից գիտենք, քիլլերների մոտ, կարելի է ասել, ավանդույթ է սրտին կամ այլ կենսական օրգանի վրա կրակելուց հետո կանտրոլնի կրակոց արձակելը։ Այ, այս պատճառներով ա, որ կատարվածը նմանեցնում եմ շոուի, իսկ թե Հայրիկյանը տեղյակ է եղել կազմակերպվելիք շոուի մասին, թե իր կամքին հակառակ դարձել ա այդ շոուի մաս, դա արդեն այլ հարց է:

Կարեն Թովմասյան

Այս խորագրի վերջին նյութերը