Լրահոս

22.12.2012 09:57


«Քո Հայաստանը մեզ պետք չի, Մենք մեր Հայաստանն ենք ուզում»

«Քո Հայաստանը մեզ պետք չի, Մենք մեր Հայաստանն ենք ուզում»

Եթե փոքր ինչ ձևափոխենք Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը` «Սա Հայաստանն է և վերջ» և դարձնենք այն «Սա է Հայաստանը և ՎԵՐՋ» կհասկանանք թե «Սա Հայաստանն է և վերջ» ասելով ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը: "Սա է Հայաստանը և Վերջ" ասել կուզի սա մաքսիմումն է, ինչ ես` այսինքն Հայաստանը կարող եմ առաջարկել, ինչ կա գոհացեք այդքանով, ավելիից հույսներդ կտրեք`"Սա Հայաստանն է և Վերջ": Բավարարվեք եղածով, հույսերդ կտրեք կոռուպցիայի դեմ պայքարից «Սա է Հայաստանը և վերջ»: Հույսներդ կտրեք անպատժելիության մթնոլորտի դեմ պայքարից` «Սա է Հայաստանը և վերջ»:

Հույսներդ կտրեք ավելի բարեկեցիկ ու պաշտպանված ապրելու մտքից` «Սա է հայաստանը և վերջ»: Հույսներդ կտրեք փոփոխություններից և բարեփոխումներից` "Սա է Հայաստանը և վերջ": Հույսներդ կտրեք հավասար մրցակցային պայմաններից և ազատ մրցակցությունից, զերծ հարկային ռեկետից` "Սա է Հայաստանը և Վերջ"։ Հույսներդ կտրեք նորմալ ընտրությունների անցկացման գաղափարից` "Սա է Հայաստանը և Վերջ": Այլընտրանքային տարբերակի ոչ մի առաջարկ, ոչ մի պոզիտիվ շեշտադրում, ոչ մի նպատակակետ, "Սա է Հայաստանհը և վերջ": Տիպիկ տոտալիտար մտածելակերպի կրողի ելույթ, որի կարծիքով ճիշտ մտքեր ձևակերպելու և արտահայտելու մենաշնորհը տրված է միայն իրեն` "Սա իմ վերջին խոսքն է" կամ "ասեցի սենց ա և վերջ"։

Էլ չեմ խոսում են մասին որ Սերժը "Վերջ" բառը դարձրել էր իր ելույթի առանցքային բառը` "Մոտենում ենք վերջնախաղին" Սա Հայաստանն է և վերջ :
Դե ինչ ակնկալես մարդուց, որը որևէ նոր սկիզբ չի կարող առաջարկել, որևէ նոր ու այլընտրանքային գաղափար միայն աս է և "ՎԵՐՋ"։
Վերջացած մարդու վերջնական դիագնոզ, սա հիվանդ մարդու դիագնոզ է, որը միայն կարող է մտածել ոչ թե սկզբի ու շարունակության մասին այլ միայն վերջին մասին:
Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ սա մեր երկիրն է ու ոչ թե սերժն է որոշում թե այնպիսին այն պետք է այն լինի, այլ մենք թե ինչպես ենք այն պատկերացնում, մենք պետքա Մտածենք ոչ թե վերջի այլ նոր սկզբի մասին, մենք պետքա բավարավենք ոչ թե եղածով այլ ձգտենք դեպի ավելիին, որովհետև տեղում դոփելով ու միայն վերջի մասին մտածելով չենք էլ նկատի թե ոնց ենք ճահճանում մենք և մեր երկիրը:
Ես առաջարկում եմ մեր Կարգախոսը` «Հայաստանը կարող է լինել ավելի լավը, ավելի արդար, ավելի բարեկեցիկ, ավելի գրավիչ»։
«Քո Հայաստանը մեզ պետք չի, Մենք մեր Հայաստանն ենք ուզում»։

Կարեն Թովմասյան

 

Այս խորագրի վերջին նյութերը