Լրահոս

05.12.2012 01:11


Միքայել Մելքումյանի հարցադրումները ՀՀ ֆինանսների նախարարին

Միքայել Մելքումյանի հարցադրումները ՀՀ ֆինանսների նախարարին

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցադրումները ՀՀ ֆինանսների նախարարին՝ ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում «2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ամփոփիչ քննարկման ժամանակ

  1. Կառավարության հունիսին ներկայացված ծրագրով նախատեսված էր, որպեսզի ապրանքների ներկրման դեպքում կառավարության հավանությանն արժանացած ընկերությունների գործարար ծրագրերի համարԱԱՀ-ի հետաձգման մասով 300 մլն դրամի շեմը հանվի: Ի՞նչ վիճակում է այդ գործընթացը, փուլայի՞ն է լինելու, թե՞ ժամանակի ինչ-որ պահից կարող է կիրառվել:
  2. Իմ կողմից ներկայացված 2013 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկների պատասխանների մեջ նշվել է պաշտոնական վիճակագրական ցուցանիշներ` աշխատանքի արտադրողականության հետ կապված, որ 2010 թվականին կազմել է 12.000  ԱՄՆ դոլար, հետո աճում է 16.000 ԱՄՆ դոլար` 2015 թվականին, և 2020 թվականին` 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կարող եք մատնանշել այն հիմնական ոլորտները, որտեղ այդ աշխատանքի արտադրողականության աճ է նախատեսվում, թե՞ գրել եք՝ գրելու համար:
  3. Երրորդ հարցը կապված է Հայաստանի Հանրապետությունում նոր պղնձաձուլական ձեռնարկության շահագործման հնարավորությունների հետ: Կառավարության կողմից նշվել է, որ մետաղական հանքանյութի արդյունահանման ծավալները դեռևս թույլ չեն տալիս. ես ունեմ տեղեկատվություն, որ անցած երկու-երեք տարիներ ընթացքում կտրուկ աճում են այդ ծավալները Քաջարանի, Ագարակի կոմբինատների մասով: Այնուամենայնիվ, ի՞նչ հնարավորություններ եք նախատեսում այդ առումով:
  4. Չորրորդ հարցը կապված` արդյունաբերական քաղաքականության հետ. արդյունաբերական վարկերի սուբսիդավորման համար նախատեսված է ընդամենը 50 մլն դրամ: Ամսական այս ցուցանիշը կազմում է 10 000-12 000 ԱՄՆ դոլար: Ի՞նչ մեխանիզմերով է տրամադրվելու այդ սուբսիդավորումը և ու՞մ է տրամադրվելու:
  5. Գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման համար նախատեսված է 634 մլն դրամ, այսինքն` մեկ գյուղացիական տնտեսության հաշվով ընդամենը 5 ԱՄՆ դոլարի չափով: Ի՞նչ մեխանիզմով և ո՞ր գյուղացիական տնտեսություններին է  տրամադրվելու սուբսիդավորում: 

   Պատգամավոր Միքայել Մելքումյանը արձագանքման ժամանակ անդրադարձավ հետևյալին.  «Նախ` կարո՞ղ ենք ընդունել, որ և՛ գյուղացիական տնտեսությունների, և՛ արդյունաբերական վարկերի սուբսիդավորման այդ ծավալները անբավարար են, իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի արտադրողականության ցուցանիշին, ես տարբեր ելույթներում անդրադարձել եմ այս հարցին, որ օրական 3000-4000 դրամով այլևս մարդիկ չեն աշխատելու այդ ոլորտներում և կարող ենք արձանագրել, որ գոյանում են անորակ աշխատատեղեր: Կրկնում եմ` եթե տարրական թվաբանություն կատարենք արտադրողականության մասով` հանենք շահույթը, տարբեր տիպի ծախսերը, աշխատավարձի մնացած մասը այսօրվա գնաճի պայմաններում բավարար չէ, որպեսզի մարդիկ ապրեն և աշխատեն: Կարո՞ղ ենք սա արձանագրել»: 

Այս խորագրի վերջին նյութերը