Լրահոս

26.09.2012 12:15


Պաշտոնական Բաղդադը սպառնացել է Թուրքիային

Պաշտոնական Բաղդադը սպառնացել է Թուրքիային

Ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում Իրաքի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իսքենդեր Վիթվիթն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի հասցեին՝ նշելով, որ այդ երկիրը պարբերաբար ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի բնակելի շրջանները:

Հիշեցնենք, որ գրեթե ամեն անգամ, երբ Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները քիչ թե շատ խոշոր հարձակում են իրականացնում Թուրքիայի տարածքում, դրանից անմիջապես հետո թուրքական օդուժը ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի տարածքը՝ պատճառաբանելով, թե այդտեղ տեղակայված են «PKK»-ի ճամբարները:

Վիթվիթը հայտարարել է, որ Ղանդիլի ռմբակոծմամբ Թուրքիան խախտում է Իրաքի օդային տիրույթը: Նա սպառնացել է, որ Իրաքը այսուհետ կկործանի իր օդային սահմանը խախտած թուրքական ինքնաթիռները:

Այս խորագրի վերջին նյութերը