Լրահոս

25.09.2012 16:56


Թուրքերը գողացել են ֆուտբոլիստի մարզաշապիկը. «միջադեպը» տեղի է ունեցել հենց խաղի ժամանակ (տեսանյութ)

Թուրքերը գողացել են ֆուտբոլիստի մարզաշապիկը. «միջադեպը» տեղի է ունեցել  հենց խաղի ժամանակ (տեսանյութ)

Թուրքական «Քասիմփասա» ֆուտբոլային ակումբի խաղացող Պաբլու Պինտուշի մարզաշապիկը գողացել են հենց ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

«Գազիենտեպսպոր» ակումբի հետ մրցավեճում Պինտուշը հակագրոհի ժամանակ գրավել է մրցակցի դարպասը, ապա հանել շապիկն ու վազել դեպի հանդիսատեսները՝ գոլը տոնելու համար։ Սակայն երկրպագուները սկսել են քաշքշել նրա շապիկը, թեև ֆուտբոլիստին հաջողվել է այն ձեռքերում պահել։ Այնուամենայնիվ, մի քանի րոպե անց խաղադաշտ մտած մեկ այլ երկրպագու խլել է Պինտուշի մարզաշապիկն ու փախել՝ հետագայում փոխանցելով շապիկը մեկ այլ երկրպագուի։

Ի վերջո, մարզաշապիկը վերադարձրել են կիսամերկ ֆուտբոլիստին։

Այս խորագրի վերջին նյութերը