Լրահոս

25.09.2012 15:44


«Հետո չհարցնեք, թե ինչի երկիր չենք դառնում»

«Հետո չհարցնեք, թե ինչի երկիր չենք դառնում»

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ խնդրովս զանգահարում եմ Կառավարություն… բայց պատասխան չկա: Այնպիսի տպավորություն էր, որ Կառավարության հեռախոսների գումարը չեն մուծել, ինչի արդյունքում դրանք անջատել են: Փորձեցի պարզել իրական պատճառներն ու խոսեցի Կառավարության վարչություններից մեկում աշխատող ընկերոջս հետ: Ու ստացա մի պատասխան, որից ուշքի չեմ գալիս: Պարզվում է՝ Կառավարության հեռախոսներն արդեն շուրջ 3 ամիս է, ինչ չեն աշխատում: Խախտված է կապը ոչ միայն արտաքին աշխարհի, այլև բացակայում է ներքին կոմունիկացիան: Մի բաժնի աշխատակիցը մյուսին բան ասելու համար պետք է 4-5 հարկ բարձրանա նոր ասի, կամ զանգահարի սեփական հեռախոսից: Ասում են՝ ինչ-որ սարք է փչացել, որը գնել այդպես էլ չեն կարողանում: Շուրջ 30.000 դոլար արժի: Ասել են՝ յոլա գնան: Ամեն մի բաժնին, որտեղ ամենաքիչը 15 աշխատող կա, մի քանի շաբաթ առաջ տվել են մի հեռախոս, որի մոտ սովետի ժամանակվա հացի հերթեր են: Քաքաղաքացիների զանգերին հազիվ են պատասխանում, իսկ բաժինների մեծ մասը կիսով չափ է աշխատում: 
Հ.Գ. Հետո չհարցնեք, խնդրում եմ, թե ինչի երկիր չենք դառնում:

Samo Fant

Այս խորագրի վերջին նյութերը