Լրահոս

25.09.2012 19:02


Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3րդ թողարկումի տեղաբաշխում՝ 500 մլն ՀՀ դրամ ծավալով:

Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477,084,616.89 ՀՀ դրամ, պահանաջարկը` 755,217,511.45 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5533 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.755%:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն իսկ երրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) տեղաբաշխվեց Բորսայում 24.11.2011թ., այնուհետև թույլատրվեց առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի երկորդ թողարկումը (NMCCB2) թույլատրվել է առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում 18.06.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 06.12.2012թ.:

Այս խորագրի վերջին նյութերը