Լրահոս

25.09.2012 13:52


Երթ` ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի

Երթ` ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի

Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:

Երթը մեկնարկելու է 12:30-ին Եռաբլուրի ներքեւի հատվածից, եւ մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ, որը սկսվելու է ժամը 13:00-ին, հնչելու են ելույթներ: Կազմակերպիչներից է  «Գուրգեն Մարգարյան» ՀԿ-ն:

Երթին մասնակցել ցանկացողները կարող են ժամը 12:30-ին գալ Եռաբլուրի ներքեւի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը