Լրահոս

25.09.2012 11:34


Այսօր կմեկնարկի «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատավարությունը

Այսօր կմեկնարկի «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատավարությունը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն վարդապետյանի նախագահությամբ, կմեկնարկի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Վարդան Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան՝ սպառնալով պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը  ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի  հրամանատարի տեղակալն է։

Այս խորագրի վերջին նյութերը