Լրահոս

25.09.2012 10:59


Սիրիական զորքերը շարունակում են Հալեպի «մաքրման» գործողությունները

Սիրիական զորքերը շարունակում են Հալեպի «մաքրման» գործողությունները

Ինչպես հաղորդում է «ՍԱՆԱ» գործակալությունը, Սիրիայի բանակային ստորաբաժանումները  քաղաքի արևելքում իրենց հսկողության տակ են վերցրել մի քանի թաղամասեր՝ իրականացնելով միաժամանակյա հարձակում զինյալների հարավային դիրքերի ուղղությամբ։

Արքուբում ոչնչացվել են մեծ քանակությամբ ահաբեկիչներ, որոնց թվում եղել են շատ վարձկաններ: Տարածքը «մաքրելու» ժամանակ հայտնաբերվել են հրամանատարական շտաբ, որի միջոցով զինյալները կապվել են Հալեպում իրենց համախոհների հետ, դաշտային հոսպիտալ ու զինատեսակների պահեստ: Անօրինական խմբավորումներց ազատագրվել է նաև Սուլեյման-Էլ Հալյաբի շրջանը: 

Այս խորագրի վերջին նյութերը