Լրահոս

24.09.2012 16:18


Ոստիկանության ծախսերն ավելացել են

Ոստիկանության ծախսերն ավելացել են

Այսօր Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2011թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ,  ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հայտնել է, որ նախորդ տարի ոստիկանության ընհանուր ծախսերը կազմել են 24,7 մլրդ դրամ՝ 2010թ. համեմատ աճելով մոտ 5 %-ով: «Ոստիկանության ծշախսերի որոշ աճը 2011 թ. համեմատ պայմանավորված է մի քանի գործոնով՝ ոստիկանությունում հրաժարվել են ժամկետային զինծառայողներից և ամբողջությամբ անցում են կատարել պայմանագրային հարաբերություններին:  Մոտ 500 ոստիկաններ անցել են քաղաքացիական հատուկ ծառայության, որտեղ նրանց աշխատավարձը չպետք է պակաս լինի ոստիկանական ծառաայության համար ստացած աշխաատաավարձից:

ՀՀ անձնագրերի բլանկների տպագրության ծախսերը կազմել են 162.9 մլն դրամ կամ նախատեսվածի 93.8%-ը եւ 4.7%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը: Պետավտոհամարանիշների ձեռքբերման համար պետական բյուջեից տրամադրվել է 236.2 մլն դրամ` ապահովելով 100% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը գրեթե չեն փոփոխվել»,–ասել է փոխոստիկանապետը։

Այս խորագրի վերջին նյութերը