Լրահոս

24.09.2012 13:22


Կոմկուսն առայժմ չի որոշել

Կոմկուսն առայժմ չի որոշել

Այսօրվա ասուլիսին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հարցին, ասել է. «Կոմկուսը անձի կուսակցություն չէ, որ ես կանգնեմ ու ասեմ, թե առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն ենք առաջադրելու: Ունենք վերադաս օրգան, որ էլ առաջիկայում որոշում կկայացնի»։


Ռուբեն Թովմասյանը հերթական անգամ նշեց, որ ընտրություններին մասնակցելու համար լուրջ ռեսուրսներ են հարկավոր, իսկ իրենք շատ ռեսուրսներ են դրել ԱԺ ընտրությունների վրա:

«Կուսակցությունը նախ կվերլուծի մեր հնարավորությունները, ու երբ արդեն սկսվեն առաջադրումները, մեր վերադաս օրգանն իր որոշումը կկայացնի»,–ասել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը