Լրահոս

24.09.2012 12:11


Վարչապետը փորձում է սիրշահե՞լ ԱԺ–ին

Վարչապետը փորձում է սիրշահե՞լ ԱԺ–ին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2011թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ելույթով հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Բոլոր դրական միտումները հնարավոր են եղել, քանի որ կառավարությունը կարողացել է ԱԺ-ի հետ միասին՝ արդյունավետ համագործակցելով, իրականացնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք բարելավել են միջավայրը»,–ասել է վարչապետը, ինչն ավելի շատ խորհրդարանին սիրաշահելու փորձ էր հիշեցնում։

Ի դեպ, ելույթն ավարտելուց հետո, Տիգրան Սարգսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին լքել է դահլիճը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը