Լրահոս

24.09.2012 10:08


Լոռիում այրվել է 15 հա խոտածածկ տարածք

Լոռիում այրվել է 15 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Գ. Հովսեփյան փողոցում (Նորքի հեռուստաաշտարակի մոտակայք)՝ 3500 քմ, Lոռու մարզի Ծաղկաբեր և Մեծ Պառնի գյուղերի միջանկյալ սարալանջին՝ 15 հա, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղի «Քոռաբուլախ» կոչվող հանդամասում` 7 հա, Գառնի գյուղի Բանավան փողոցի մոտակայքում` 3 հա, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին՝ Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» խորտկարանի մոտակայքում՝ 3 հա խոտածածկ տարածք և 3 լքված տնակ:

Այս խորագրի վերջին նյութերը