Լրահոս

15.09.2012 09:54


Հայաստանում 8 ամսում ավտոպատահարների հետևանքով զոհվել է 176 մարդ

Հայաստանում 8 ամսում ավտոպատահարների հետևանքով զոհվել է 176 մարդ
2012թ. 8 ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է   ճանապարհատրանսպորտային 1521 պատահար, ինչի  հետևանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
2011թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է   ճանապարհատրանսպորտային 1367 պատահար, ինչի  հետևանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
 
2012թ. 8 ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է  վրաերթի 453 դեպք, ինչի  հետևանքով 50 մարդ զոհվել է, 434-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 2011թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի  հետևանքով 63 մարդ զոհվել է, 460-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը