Լրահոս

15.09.2012 00:41


Ժիրինովսկի. «Ո՞ւր է Արա Աբրահամյանը։ Նա պետք է այստեղ լիներ։ Կրկին գործուղմա՞ն է»

Ժիրինովսկի. «Ո՞ւր է Արա Աբրահամյանը։ Նա պետք է այստեղ լիներ։ Կրկին գործուղմա՞ն է»

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երեկ  զանգվածային բողոքի գործողություն է անցկացվել, որն ուղղված էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ: Նշենք, որ բողոքի գործողությանը ներկա էր նաև ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը։

ՌԴ Պետդումայի պատգամավորը դատապարտել է մարդասպանի հերոսացումը, Եվրոպային անվանել «ծախու» և ավելացրել.

–100 տարի է, ինչ Թուրքիան ու դրա նմաններն իրենց հարցերը լուծելու համար դիմում են բռնությունների։

Քաղաքական գործիչը նշել է, որ ՌԴ–ն Հայաստանի կողքին է և պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել։ Միաժամանակ, նա հայտարարել է.

–Ես ասում էի Մուամար Քադաֆիին, նախազգուշացնում էի, որ պետք է ծածկել երկինքը, գնել «С-500», «С-600», բայց նա ինձ չլսեց, ժլատություն արեց: Հայ օլիգարխներ, պետք չէ ժլատ լինել: Պետք է օգնել, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից բանակ:

Ժիրինովսկին նաև հանդիմանել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ միջոցառմանը ներկա չգտնվելու համար.

Ո՞ւր է նա։ Նա պետք է այստեղ լիներ։ Կրկին գործուղմա՞ն է։

Ավելացնենք, որ բողոքի գործողությունը կազմակերպվել է Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության կողմից և համաձայնեցվել Մոսկվայի քաղաքապետարանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը