Լրահոս

06.09.2012 12:06


ԼՂՀ ԱԳՆ. «Մեր երկրի նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված կտանք ագրեսորին»

ԼՂՀ ԱԳՆ. «Մեր երկրի նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված կտանք ագրեսորին»

 ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակելու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին։ Դրանում ասված է.

«Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին եւ այդ երկրում նրան ներում շնորհելը հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում եւ քաջալերում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականությունը, ինչը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ մի շարք այլ քաղաքներում ու հայաբնակ վայրերում կատարված հայերի ջարդերի շարունակությունն է։

Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ մտադիր չէ հետևել ինչ-ինչ պարտավորությունների, այդ թվում` միջազգային, և նրա հիմնական նպատակն է հերթական ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) նկատմամբ և ամբողջովին բնաջնջել նրա բնակչությանը: Այդ կապակցությամբ դարձյալ հաստատվում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է վարվել` ընտրելով անկախ, ժողովրդավար եւ ուժեղ պետություն կառուցելու ուղին։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն եւ նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին եւ կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից եւ նացիզմի գաղափարախոսությունից։

Մենք` մեր հերթին, վերստին հավաստում ենք մեր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` միաժամանակ հայտարարելով, որ մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկիրը եւ նրա ազատության ու անկախության նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված տալ ագրեսորին»։

 

Այս խորագրի վերջին նյութերը