Լրահոս

06.09.2012 00:32


Բեռնատարով շրջվել է Վրաստանի քաղաքացի

Բեռնատարով շրջվել է Վրաստանի քաղաքացի

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտո­ճա­նապարհին` Ուշի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ  արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սքանիա» մակնիշի TDT861 BA464 կցորդով պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդ` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1967 թ. ծնված Էլգաջա Էնգելաձեն արգելափակվել է խցիկում:

Դեպքի վայր ժամանած ավտոկռունկի օգնությամբ փրկարարները բարձրացրել են բեռնատարը և դուրս բերել վարորդին: Տուժածին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` նրա առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը