Լրահոս

06.09.2012 10:12


Հայաստանն այսօր կմրցի Գերմանիայի ու Իրանի հետ

Հայաստանն այսօր կմրցի Գերմանիայի ու Իրանի հետ

Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի հետ։ Նշենք, որ երկու թիմերն էլ ունեն հավասար միավորներ, և միայն լրացուցիչ ցուցանիշներով է, որ Հայաստանը 3-րդն է, իսկ Գերմանիան՝ 5-րդը։
Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց ընտրանուն, ապա մրցաշարային աղյուսակում նրանք այս պահի դրությամբ 10-րդն են, սակայն ընդամենը 2 միավորով են հետ մնում առաջատարից՝ Չինաստանից։ 9-րդ մրցափուլում մեր կանայք կմրցեն Իրանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը