Լրահոս

06.09.2012 07:47


Շախմատի օլիմպիադա. Հայաստանը հաղթեց ու բարձրացավ երրորդ տեղ

Շախմատի օլիմպիադա. Հայաստանը հաղթեց ու բարձրացավ երրորդ տեղ

Երեկ կայացավ այս տարվա շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրը։ Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցում էր Ուզբեկստանի հավաքականի հետ։ Մեր շախմատիստները 3։1 հաշվով առավելության հասան մրցակիցների նկատմամբ։

Այս պահի դրությամբ Հայաստանն ունի 13 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գտնվում է 3-րդ տեղում։ Նույնքան միավոր ունի նաև 2-րդ հորիզոնականում հանգրվանած Չինաստանի հավաքականը, ինչպես նաև ԱՄՆ–ի Գերմանիայի ու Ֆիլիպինների հավաքականները։

15 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Ռուսաստանի թիմն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը