Լրահոս

05.09.2012 14:51


Սաֆարովը սպանվելու է հենց Ադրբեջանի կողմից

Սաֆարովը սպանվելու է հենց Ադրբեջանի կողմից

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ այսօր մամուլի ասուլիսով հանդես են եկել «Համերաշխություն» կուսակցության անդամները: Կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի համոզմամբ՝ այս հարցում հայկական կողմը թերացել է։ «Հայաստանում համապատասխան մարմինները ժողովրդին պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչու բանը հասավ նրան, որ այսօր մարդասպանն ազատության մեջ է գտնվում»,–ասել է Ավետիսյանը։

Ըստ բանախոսի` Սաֆարովը երկար կյանք չի ունենալու։ «Հենց հիմա ես կարող եմ վստահաբար ասել, որ Սաֆարովը սպանվելու է հենց Ադրբեջանի կողմից, իսկ մեղավոր կճանաչեն հայկական կողմին: Ադրբեջանական կողմը հիմար չէ, որ անընդհատ Սաֆարովի պատճառով Եվրոպայից ճնշումներ լինեն, շուտով նրան կվերացնեն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը