Լրահոս

03.09.2012 18:15


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հետախուզվողները հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ահարոն Մ.-ին, որը մարտի 1-ից ՌԴ Յակուտիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1980 թ. ծնված Հրաչյա Մ.-ին, որը 2011 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:
 
***
Բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներին ներկայացել և Մոսկվա-Երևան   չվերթով ՀՀ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը 2011 թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Հրազդանի բաժնի  ծառայողների   ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 12.50-ին, բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Պավլիկ Հ.-ն, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը