Լրահոս

03.09.2012 10:38


Գուրգեն Մարգարյանի վրեժն արդար է և հայրենատիրության նոր նախահիմք

Գուրգեն Մարգարյանի վրեժն արդար է և հայրենատիրության նոր նախահիմք

 Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը մտահոգվելով Արցախյան խնդրի ծավալման նոր հեռանկարով՝ վերստին բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վերամիավորման անհրաժեշտության մասին: Վերջին զարգացումները համաթրքական ճակատի անդամ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված՝ ցմահ դատապարտված հայասպան ադրբեջանցու հանձնումը Բաքվին, հավաստում է, որ թյուրքական ճակատը չի սահմանափակվելու այսքանով: Զարմանալի չէ, որ մարդասպանի հանձնման օրը հայ-ադրբեջանական սահմանային գծի երկայնքով զինադադարը խախտվել է մի քանի հարյուր անգամ՝ հայկական ուղղությամբ արված կրակահերթերով:

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անգամ բավարար չի համարի, քանի որ համաթրքական ճակատը գործում է այլեւս անթաքույց եւ արհամարհելով այսպես կոչված միջազգային հանրության կարծիքը: Իսկ այդ կարծիքը միշտ էլ հաշվի է նստում կամք դրսեւորած կողմի հետ: Մեր երկիրը միշտ փորձում է շարժվել համահունչ այդ միջազգային հանրության հետ եւ պարբերաբար հայտնվում է տուժյալի կարգավիճակում: Ով դեմ է այդ միջազգային հանրությանը, նրան էլ զիջումներ են արվում, որպեսզի սիրաշահեն ու պահեն իրենց շրջանակներում, իսկ ով համերաշխ է՝ նրան զիջումների են մղում, քանի որ այդտեղից վտանգ չեն տեսնում: Սա աննորմալ, բայց իրական պատկերն է այսօրվա չարագույժ աշխարհի…

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը դիմում է Հայաստանի իշխանություններին, համայն հայությանը.

1. Ամենակարճ ժամկետներում նախաձեռնել Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը մեկ պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետության, որն իրավատերն ու իրավահաջորդն է Հայկական լեռնաշխարհի հայկական բոլոր տարածքների (Արեւմտյան Հայաստան, Ջավախք, Նախիջեւան, Գարդման եւ այլք): Սա պատմական, իրավական եւ ազգային ու մարդկային արդարության վերականգնում է, ինչը մինչ այսօր չի հասկացել այսպես կոչված միջազգային հանրությունը:

2. Որեւէ ուշադրության չարժանացնել օտար եւ թշնամական այն վայնասունին, որը վստահաբար կլսվի այդ ընթացքում. Հայկական լեռնաշխարհը մեր Արարչատուր եւ Աստվածահաճ Բնօրրանն է եւ միայն հայերի Հայրենիքն է: Չկա որեւէ համաշխարհային պատմական քարտեզ կամ փաստաթուղթ, որ հազարավոր տարիներ շարունակ դա պատկանել է մեկ այլ ազգի: Իսկ այսօր բռնազավթաված հայկական հողերը չեն կարող ինչ-որ արհեստական պետությունների անձեռնմխելի տարածքները լինել, նաեւ հենց մեր բնիկության միջազգային իրավունքով: Քոչվոր բարբարոսները կա՛մ պետք է ոչնչանան որպես մարդկության չարորակ ուռուցք, կա՛մ պետք է քոչեն իրենց ալթայներն ու տափաստանները:

3. Ձեռնամուխ լինել տարածաշրջանի հակաթրքական ճակատի ձեւավորմանը, որին վստահաբար կմասնակցեն Մերձավոր Արեւելքի ու Բալկանների շատ երկրներ, որոնք տեսել են ու զգացել են թյուրքական սպանդը եւ այս «մարդատեսակի» չարիք լինելը: Այսօր Թուրքիան ու Ադրբեջանը առավելապես թշնամական երկրներով են շրջապատված, քանզի ստեղծվել են այդ երկրների տարածքների վրա:

4. Ձեռնամուխ լինել տարածաշրջանի համաարիական ազգերի դաշինքի ձեւավորմանը, որը միջազգային ասպարեզում կհիմնավորի բնիկ ազգերի գոյության եւ իրենց հայրենիքները վերատիրելու աստվածահաճ իրավունքը: Զուգահեռ նախաձեռնել նաեւ Կովկասի ազգերի այդօրինակ դաշինքի ձեւավորումը եւ աջակցումը Կովկասի պետականություն չունեցող ազգերին՝ բնիկներին:

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է մինչ այս գործընթացները դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցություններն Արցախի հարցով (ԵԱՀԿ Մինսկի խմբին հստակ պարզաբանելով իրավիճակը, հատկապես որ միջազգային դատա-իրավական օրենքներն անտեսող, մարդասպանին հերոսացնեղ երկրի ղեկավարությունը անվստահելի է եւ չի բացառվում որեւէ այլ ստորարգված միջազգային փաստաթղթի անտեսումը եւս), ինչպես նաեւ Թուրքիայի հետ ստորագրած (արդեն սառեցված) արձանագրություններից պաշտոնապես հետ կանչել մեր երկրի ստորագրությունը: Իսկ Հունգարիայի հետ խզել բոլոր տեսակի կապերը՝ այս երկիրը համարելով ծախու թուրքական որջ:

       Եթե Եվրոպական համագործակցությունը եւ Միացյալ Նահանգները պատասխանատվության չենթարկեն Հունգարիային եւ Ադրբեջանին՝ կաշառատվության եւ կաշառակերության համար, ինչպեսեւ՝ ահաբեկչության հովանավորման համար, ապա մեր երկիրը պետք է դուրս գա բոլոր եվրոպական կառույցներից, քանի որ չի կարող ակնկալել որեւէ աջակցություն ստոխոս ու դավադիր կառույցներից: Նման ժամանակներ հայությունը ապրեց հենց 1915թ.-ին, երբ ենթարկվեց Ցեղասպանության «արդարամիտ» եվրո-ամերիկացիների ու ռուսների աչքի առաջ: Մեզ այլեւս բարոյական աջակցություններ պետք չեն, այլ հստակ քայլեր, որոնք կհավաստեն Հայաստանի ու հայության անվտանգությունը: Նույն կերպ պետք է վերանայել վերաբերմունքը  նաեւ ԱՊՀ կառույցի, առավելապես պաշտոնական Մոսկվայի նկատմամբ, ըստ նրանց արձագանքների: Ուստի մեր առաջարկած վերոնշյալ եւ այլ նմանատիպ դաշինքների ձեւավորումը բխում է մեր ազգային շահերից:

       Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների անդամների եւ ի լուր հայության հայտարարում է, որ իր կարողությունների սահմաններում աջակից կլինի այն հայորդիներին, ովքեր կնախաձեռնեն հայասպան Ռամիլ Սաֆարովի ոչնչացումը՝ վրեժի նպատակով եւ կվերականգնեն արդարությունը, որը ոտնահարվել է եվրոպական ծախու արդարադատության կողմից:

 

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հ.Գ. - Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը  շնորհավորում են հայությանը Արցախի հանրապետության օրվա առթիվ եւ կամենում շուտափույթ վերամիավորում՝ երկու հայկական Հանրապետություններին:

Այս խորագրի վերջին նյութերը