Լրահոս

01.09.2012 08:56


Մադրիդի «Ատլետիկոն» ջախջախեց «Չելսի»-ին ու դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկոն» ջախջախեց  «Չելսի»-ին ու դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող (տեսանյութ)

Երեկ Մոնակոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի 2012թ. խաղարկությունը, որում ասպարեզ դուրս եկան Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր Մադրիդի «Ատլետիկոն»: Խաղի ամբողջ ինտրիգը «փչացրեց» «Ատլետիկո»-ի հարձակվող կոլումբիացի Ֆալկաոն, ով արդեն առաջին խաղակեսում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Չելսիի դարպասը:

Երկրորդ խաղակեսում «Ատլետիկոն» ևս մեկ գոլ խփեց` հաշիվը դարձնելով 4:0 (գոլի հեղինակ դարձավ Միրանդան): Եվ միայն 75-րդ րոպեին «Չելսին» խփեց իր միակ գնդակը, որը դժվար է սփոփիչ անվանել: Այդպիսով` իսպանական «Ատլետիկո»-ն 2-րդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ «Ատլետիկոն» 2010 թվականին էր հասնել նման հաջողության` 2:0 հաշվով պարտության մատնելով Միլանի «Ինտերին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը