Լրահոս

31.08.2012 16:51


«Օդեսան դիմավորում է ընկերներին» արվեստի և մշակույթի 2-րդ միջազգային փառատոն

«Օդեսան դիմավորում է ընկերներին» արվեստի և մշակույթի 2-րդ միջազգային փառատոն

2012թ-ի սեպտեմբերին Օդեսայում Քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում կանցկացվի «Օդեսան դիմավորում է ընկերներին» արվեստի և մշակույթի 2-րդ միջազգային փառատոնը: Նախորդ տարվա համերգի հաջողությամբ պայմանավորված` այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի կազմակերպիչների կողմից մասնակցության հրավեր ստացավ: Այսպիսով, սեպտեմբերի 2-ին և 3-ին նվագախումբը ելույթ կունենա Օդեսայի պետական ֆիլհարմոնիայում` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով վառ և բազմաժանր համերգային ծրագիր: Վերջինս կներառի Ե. Դոգայի,  Ա. Պետրովի, Ա. Էշփայի,   Է. դի Կապուայի, Ջ. Պուչինիի, Է. Գրիգի, Խ. Ռոդրիգոյի, Լ. Դեսյատնիկովի, Ա. Գայնուլլինի, Ա. Պիացոլլայի,  Ղ. Սարյանի, Տ. Չուխաջյանի, Ս. Ռախմանինովի, Պ. Չայկովսկու, Ռ. Շեդրինի և Մ. Ռավելի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Անդրեյ և Միխայիլ Իվանովները (կոնտրաբաս և դաշնամուր), Միխայիլ Մունթյանը (տենոր), Դմիտրի Իլլարիոնովը (կիթառ), Մաքսիմ Ռիսանովը (ալտ), Այդար Գայնուլլինը (բայան), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Եկատերինա Մեչետինան (դաշնամուր), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Դմիտրի Բեռլինսկին (ջութակ): 

Այս խորագրի վերջին նյութերը