Լրահոս

31.08.2012 15:54


Էդուարդ Շարմազանով. «Մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա»

Էդուարդ Շարմազանով. «Մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա»

«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Այս խորագրի վերջին նյութերը