Լրահոս

30.08.2012 16:18


Աշնանը «Metallica»–ն կսկսի իր նոր ալբոմի ձայնագրումը

Աշնանը «Metallica»–ն կսկսի իր նոր ալբոմի ձայնագրումը

Արդեն աշնանն աշխարհահռչակ «Metallica» ռոք խումբը կսկսի իր նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները։ Այս մասին բրիտանական «NME»–ի հետ զրույցում ասել է խմբի անդամ Լարս Ուլրիխը։

Երաժիշտը նշել է, որ առաջին աշխատանքները կսկսվեն սեպտեմբերին։ Խմբի առաջատար Ջեյմս Հեթֆիլդը արդեն իսկ  նոր երգերի հետ կապված որոշ գաղափարներ ունի։ Ալբոմի թողարկման ավելի որոշակի ժամկետներ, սակայն, Ուլրիխը դժվարացել է հայտնել։

Այս խորագրի վերջին նյութերը