Լրահոս

30.08.2012 10:54


Էրդողանը սեպտեմբերի 11-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը սեպտեմբերի 11-ին կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Նախնական տվյալներով` այցը տեղի կունենա սեպտեմբերի 11–ին: Էրդողանը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական  համագործակցության խորհրդի հերթական նիստին: Այս մասին գրում է ադրբեջանական մամուլը։

Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսի 16-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի  նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ օգնության վերաբերյալ  դիվանագիտական  համագործակցության համաձայնագիր:

Այս խորագրի վերջին նյութերը