Լրահոս

30.08.2012 10:31


Դաղստանում շեյխին սպանած ահաբեկիչը դերասանուհի և պարուհի է եղել

Դաղստանում շեյխին սպանած ահաբեկիչը դերասանուհի և պարուհի է եղել

BBC.ru-ն հայտնում է, որ պարզվել է երեքշաբթի Դաղստանում շեյխին սպանած մահապարտի ինքնությունը։ Դա բրեյք-դանսի պարուհի, Մախաճկալայի դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհի, 30-ամյա Ամինատ Կուրբանովան է: 

Վերջինիս ինքնապայթեցման հետևանքով զոհվել էր Դաղստանի հոգևոր առաջնորդներից մեկը` Սայիդ Աֆանդին,
Ահաբեկչության զոհ էր դարձել յոթ մարդ:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով` անցած տարի հերթական ամուսին-գրոհայինի մահվանից հետո Կուրբանովան նախապատրաստվել է որպես «կենդանի ռումբ»։ Նշվում է նաև, որ 10 տարվա ընթացքում դա Կուրբանովայի 4-րդ ամուսինն էր։

Այս խորագրի վերջին նյութերը