Լրահոս

29.08.2012 12:45


«Քանի՞ գրոշ արժե հրավերքդ, տիկի՛ն Հրանուշ»

«Քանի՞ գրոշ արժե հրավերքդ, տիկի՛ն Հրանուշ»

Սիրիահայ Մեսրոպ Հինդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ստամբուլից Հայաստան ժամանած իր մայրը, քույրերն ու նրանց երեխաները շուրջ 2 օր Երևանի օդանավակայանում են: Նրանց սպառնում է արտաքսում:

«Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է: Սկզբում ասեցին` ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Նույնիսկ մեր (շաատ) բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը ստացել է այդ փաստաթղթերը, ԲԱՅՑ, կներեք վիզա չենք տալիս... Տիկին Հրանուշ Հակոբյան, Դուք չե՞ք, որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքի համար: Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին: Իսկ հիմա մերոնց ԱՌԱՆՑ որևէ բացատրության մերժում եք, և ստորաբար վերաբերվում նրանց: Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել: Իսկ այսօր մեր հարգելի ԿՈՒՇՏ անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով ՀԵՏ»:

Այս խորագրի վերջին նյութերը