Լրահոս

29.08.2012 11:06


Մահացու վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի

Մահացու վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի
Օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955թ. ծնված  Մելինե  Ավագյանին: Վրաերթից հետո «Ֆորդ-Տրանզիտ»-ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի:
Մելինե  Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23։00-ի սահմաններում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը