Տնտեսական

06.08.2012 12:16


«Fitch»-ը կանխատեսում է. Հայաստանը՝ աշխարհում վարկավորման հավելաճի ամենաբարձր թափն ունեցող երկիր

«Fitch»-ը կանխատեսում է. Հայաստանը՝ աշխարհում վարկավորման հավելաճի ամենաբարձր թափն ունեցող երկիր

Ամբողջ աշխարհում վարկերի պահանջարկի աճի թափն անկում է ապրում, սակայն զարգացող երկրներում դրանք շարունակում են ռիսկային մնալ։ Այսպիսի եզրահանգում է արված «Fitch Ratings» գործակալության ուսումնասիրության մեջ:

Վարկերի հավելաճի ամենաբարձր թափի վերաբերյալ գործակալության կանխատեսման մեջ 5 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, «առաջատար» է. Զամբիա (15,4%), Ադրբեջան (15,7%), Չինաստան (18%), Լեսոտո (19%), Հայաստան (21,3%)։

«Վարկավորման բարձր թափը կարող է լինել տնտեսական աճի ցուցանիշ կամ հիվանդության ախտանիշ»,–գրում է «Fitch»-ը: Դատելով Հայաստանում վարկային միջոցների օգտագործման արդյունքներից՝ մեր երկրում վարկավորման բարձր թափը շատ դժվար է դիտարկել որպես տնտեսական աճի ցուցանիշ։

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները նշում են, որ վարկերը կարող են ցածր տնտեսական աճի պարագայում մեծացնել ՀՆԱ–ն, սական՝ միայն սահմանափակված ծավալներով։ Միաժամանակ, փորձագետները շեշտում են, որ նորանոր  վարկեր ձեռք բերելու գործում կառավարության չափից ավելի ակտիվ մասնակցությունը տնտեսական աճի ցածր ցուցանիշների պարագայում շատ վտանգավոր է և վարկերը չվերադարձնելու խնդիր և դեֆոլտի սպառնալիք է պարունակում։ 

Այս խորագրի վերջին նյութերը