Աշխարհ

24.07.2012 09:31


ՄԱԿ. «Ադրբեջանի անհետևողական քաղաքականությունը բացասական ազդեցություն է ունենում...»

ՄԱԿ. «Ադրբեջանի անհետևողական քաղաքականությունը բացասական ազդեցություն է ունենում...»

Հրապարակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` «Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում» զեկույցը, որում ներկայացվել է Հարավային Կովկասում սպառազինությունների հետ կապված իրավիճակը և խիստ  քննադատության է ենթարկվել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու հռետորաբանությունը։ Զեկույցում, մասնավորապես, նշվում է.

 «Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը. ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ` 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր` 285 թույլատրելիի դեպքում և 287 մարտական զրահամեքենա` 220 թույլատրելիի դեպքում:

Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի ավելացումը վերջին տարիներին (այս տարի ռազմական ծախսերի համար Բաքուն նախատեսել է 3,47 մլրդ դոլար), ինչպես նաև ադրբեջանական ղեկավարության մշտական ագրեսիվ ու կոշտ ռազմական հռետորաբանությունը մեծացնում են երկու ազգերի միջև անդունդը, ավելացնում լարվածությունն ու վտանգում առկա խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Այս առումով, Ադրբեջանի անհետևողական քաղաքականությունը բացասական մեծ ազդեցություն է ունենում տարածաշրջանում վստահության ու համագործակցության մթնոլորտի ձևավորման` Հայաստանի ջանքերի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը