Լրահոս

28.06.2012 15:40


Պրանդելի. «Իտալիան մտադիր չէ պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել»

Պրանդելի. «Իտալիան մտադիր չէ պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել»

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում Գերմանիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ կազմակերպված մամլո ասուլիսին հայտարարել է, որ իր թիմը մտադիր չէ պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրել:

«Բոլորը պատրաստ են խաղալ: Ես մեծ դժվարությամբ եմ ընտրելու թիմի մեկնարկային կազմը: Այսօրվա մարզումը ցույց կտա, թե ինչպես են ֆուտբոլիստները հանգստացել և պատրաստվել հանդիպմանը:Մենք հավատարիմ կմնանք մեր փիլիսոփայությանը: Իտալիան չի պատրաստվում պաշտպանվել: Ցավալի կլինի կորցնել 2 տարվա աշխատանքի պտուղները, քանի որ մենք ամբողջությամբ փոխել ենք թիմի մարտավարությունը»,- հայտարարել է մասնագետը:

Այս խորագրի վերջին նյութերը