Լրահոս

28.06.2012 01:30


«Եվրո-2012». Իսպանիան եզրափակչում է

«Եվրո-2012». Իսպանիան եզրափակչում է

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի 2012 ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը։ Իսպանիայի ընտրանին համառ պայքարում առավելության հասավ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ ու արժանացավ մրցաշարի եզրափակչի ուղեգրին:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլ այդպես էլ չգրանցվեց։ Խաղի ելքը վճռեց 11-մետրանոցների հարվածաշարը, որտեղ առավելության հասան իսպանացիները:

Թե ով կդառնա Իսպանիայի մրցակիցը եզրափակչում պարզ կդառնա արդեն այսօր`հունիսի 28-ին` Գերմանիայի ու Իտալիայի հավաքականների հանդիպումից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը