Լրահոս

26.06.2012 13:52


«Գիրք կարդա՝ ավելի քիչ կնստես բանտում». նոր օրենք Բրազիլիայի ՔԿՀ–ներում

«Գիրք կարդա՝ ավելի քիչ կնստես բանտում». նոր օրենք Բրազիլիայի ՔԿՀ–ներում

Բրազիլացի բանտարկյալներն իրենց պատժաժամկետը կկարողանան կրճատել գրքեր ընթերցելով: Համապատասխան օրենքի ընդունման մասին, «Ռոյթերս»–ի փոխանցմամբ, հաղորդում է «Diario Oficial da Uniao» պաշտոնական պետական թերթը: 

Ծրագիրն ստացել է «Մեղքերի քավում ընթերցանությամբ» անվանումը: Այն պետք է գործի Բրազիլիայի 4 դաշնային բանտերում: Կարդացած յուրաքանչյուր գրքի փոխարեն բանտարկյալի պատժաժամկետը կկրճատվի 4 օրով: Ընդ որում`տարեկան պետք է կարդացվի մինչև 12 գիրք: Այդ եղանակով բանտարկյալը ամեն տարի 48 օրով կկարողանա կրճատել իր բանտարկության ժամկետը: 


Բանտարկյալները կկարողանան սեփական հայեցողությամբ ընտրել և ընթերցել գեղարվեստական գրականության, փիլիսոփայության ու գիտական աշխատությունների ցանկից, որոնք գտնվում են բանտի գրադարանում: Մեկ աշխատության համար նրանց տրվում է 21-30 օր: Ընթերցելուց հետո բանտարկյալները պետք է էսսե գրեն, որը գնահատելու են բանտերում աշխատող փորձագետները: Եթե հանցագործներին բռնեն գրագողության ժամանակ, դա նրանց կզրկի այդ ծրագրին մասնակցությունից: 

Բրազիլական բանտերում  513 հազ. բանտարկյալ կա, որոնց 70 տոկոսը, ըստ 2005թ. հաստատված տեղեկությունների,  միջնակարգ կրթություն չի ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը