Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի կազմակերպած «Ռիո 20» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այցելել է Բրազիլիա: Գագաթնաժողովի բացումից հետո Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դունյա Բուլթենի» կայքը։
Մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ երկկողմանի հարաբերություններում ծանր ժամանակաշրջանից հետո (Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հետ կապված) անհրաժեշտ է բացել նոր էջ։
Էրդողանն Օլանդին հրավիրել է Թուրքիա։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահներն արդեն 20 տարի է՝ նախագահի կարգավիճակով Թուրքիա չեն այցելել։ Օրինակ, նախորդ տարի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եկել էր Թուրքիա, բայց՝ որպես «G-20»-ի ղեկավար:
Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Թուրքիա