Աշխարհ

21.06.2012 10:53


Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի կազմակերպած  «Ռիո 20» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այցելել է Բրազիլիա: Գագաթնաժողովի բացումից հետո Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դունյա Բուլթենի»  կայքը։ 

Մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ  երկկողմանի հարաբերություններում ծանր ժամանակաշրջանից հետո (Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հետ կապված) անհրաժեշտ է բացել նոր էջ։ 

Էրդողանն Օլանդին հրավիրել է Թուրքիա։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահներն արդեն 20 տարի է՝ նախագահի կարգավիճակով Թուրքիա չեն այցելել։ Օրինակ, նախորդ տարի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եկել էր Թուրքիա, բայց՝ որպես «G-20»-ի ղեկավար: 

Այս խորագրի վերջին նյութերը