Լրահոս

18.06.2012 11:36


Օրենքով ուզում են պարտադրել, որ շվեդ տղամարդիկ նստած միզեն

Օրենքով ուզում են պարտադրել, որ շվեդ տղամարդիկ նստած միզեն

Շվեդիայի Ձախ կուսակցության ներկայացուցիչները մտադիր են հանդես գալ օրենքի նախաձռենությամբ, որով տղամարդկանց կպարտադրվի միզել նստած դիրքով։ Շվեդ ձախերը կարծում են, որ նման որոշումը զուգարանները մաքուր կպահի, և բխում է հիգիենայի պահանջներից։ Նրանց խոսքերով՝ այսպիսով հասարակական զուգարանների հաճախորդները ստիպված չեն լինի քայլել այլոց թողած մեզի կաթիլների վրայով։ Ձախերը նման որոշումը պատճառաբանում են նաև բժշկական տեսանկյունից՝ այդ դիրքով կարիքները հոգալը իբրև թե տղամարդկանց մոտ սեռական հիվանդությունների հնարավորությունը նվազեցնում է։

Շվեդ պրոֆեսորներն արդեն բողոքել են այս նախաձեռնության դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը