Աշխարհ

13.06.2012 10:04


Այսօր Լավրովը կժամանի Իրան

Այսօր Լավրովը կժամանի Իրան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Իրան։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական «zman.com»–ը։

Ակնկալվում է, որ այցի նպատակը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային հերթական հանդիպման նախապատրաստումն է, որը կկայանա հունիսի 18-19–ին  Մոսկվայում։ Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Սիրիայի հարցին։

Ավելացնենք, որ Լավրովի այցից առաջ ՌԴ ԱԳՆ–ի ներկայացուցիչը նշել էր, թե  Մոսկվան մերձավորարևելյան որոշ երկրների փաստաբանը չէ, բայց պնդում է, թե միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պետք է պահպանվեն։

Այս խորագրի վերջին նյութերը