Լ. Զուրաբյան. «Պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, ովքեր դեմ են բռնապետական վարչակարգին»
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այս օրերին Երևանում գտնվող ԵԱՀԿ նախագահող Իմոն Գիլմորին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի դիվերսիաները շփման գծում։ Բացի այդ, Զուրաբյանը նշել է, որ Գիլմորի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է խորհրդարանական ընտրությունների կեղծման մասին.
–Ասացի, որ 500-700 հազ. ձայն կեղծվել է։
Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ–ը խորհրդարանական դասական ընդդիմություն չի դառնա ու կշարունակի իր հանրահավաքային պայքարը, որովհետև ընտրությունները կեղծվել են.
–Կզուգորդենք հանրահավաքային պայքարը խորհրդարանականի հետ։ Հաջորդ հանրահավաքը՝ հունիսի 26-ին՝ ժամը 19։00-ին։
Հարցին՝ խորհրդարանում ներկայացաված քաղաքական ուժերից ո՞ւմ հետ է պատրաստ համագործակցել ՀԱԿ–ը, Զուրաբյանը պատասխանել է.
–Բոլոր քաղաքական ուժերի, որոնք պատրաստ են միանալ բռնապետական վարչակարգի դեմ պայքարին։ Այդ թվում՝ նաև Հանրապետական կուսակցության ներսում մենք պատրաստ ենք համագործակցել, որովհետև նպատակը բռնապետության տապալումն ու հայ ժողովրդի ազատագրումն է։
Անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ–ի թեկնածու առաջադրելու հարցին՝ Զուրաբյանը նշել է, թե իրենք որոշում կկայացնեն համապատասխան ժամանակ, իսկ հիմա դեռ անլուրջ է այդ հարցը քննարկել։

7or.am