Վրաստանի դատարանը 77,5 մլն դոլարով տուգանել է ընդդիմադիր Իվանիշվիլիին
«Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության առաջանորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ Վրաստանի դատարանի Վերահսկիչ պալատը հայց է ներկայացրել։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Իվանիշվիլիին տուգանել է 77,5 մլն դոլարով։ Հարուցված գործը վերաբերում է «Global Сonsulting Group.» ընկերության կողմից անվճար բաժանված արբանյակային ալեհավաքներին։ Այս մասին, «Новости-Грузия»–ի փոխանցմամբ, հայտնում են Իվանիշվիլիի փաստաբանները։
Դատարանը Իվանիշվիլիին մեղադրում է ընդդիմադիր կոալիցիային անօրինական սխեմաների միջոցով ֆինանսավորելու համար։ Պատասխանող կողմը պնդում է, թե բոլոր մեղադրանքները քաղաքական պատվեր են։