Ռուսաստանի «Սբերբանկ»–ը գնել է Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկի՝ «Դենիզբանկ»–ի բաժնետոմսերի 99,85 տոկոսը։ Համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում։ Գործարքի գինը կազմել է 3,5 մլրդ դոլար։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»–ը։
«Դենիզբանկ»-ը հիմնվել է 1938թ. և Թուրքիայի խոշորագույն բանկերի շարքում տասներոդն է իր ֆինանսական ակտիվների չափերով, որոք կազմում են մոտ 25 մլրդ դոլար։
Նշենք, որ սա «Սբերբանկ»–ի խոշորագույն գնումն է Արևմուտքում։ Բանկի որդեգրած նոր քաղաքականությունը միտում ունի մեծացնել նրա կապիտալը արևմտյան շուկայում։ Ավելի վաղ «Սբերբանկ»–ը կես մլրդ եվրոյով գնել էր ավստրիական «Վոլքսբանկ ինթերնեյշնլ»-ը։
Ռուսաստանը խոշոր թուրքական բանկ է գնել