Լրահոս

08.06.2012 17:24


Ռուսաստանը խոշոր թուրքական բանկ է գնել

Ռուսաստանը խոշոր թուրքական բանկ է գնել

Ռուսաստանի «Սբերբանկ»–ը  գնել է Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկի՝ «Դենիզբանկ»–ի բաժնետոմսերի  99,85 տոկոսը։ Համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում։ Գործարքի գինը կազմել է 3,5 մլրդ դոլար։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»–ը։

«Դենիզբանկ»-ը հիմնվել է 1938թ. և Թուրքիայի խոշորագույն բանկերի շարքում տասներոդն է իր ֆինանսական ակտիվների չափերով, որոք կազմում են մոտ 25 մլրդ դոլար։

Նշենք, որ սա «Սբերբանկ»–ի խոշորագույն գնումն է Արևմուտքում։ Բանկի որդեգրած նոր քաղաքականությունը միտում ունի մեծացնել նրա կապիտալը արևմտյան շուկայում։ Ավելի վաղ «Սբերբանկ»–ը կես մլրդ եվրոյով գնել էր ավստրիական «Վոլքսբանկ ինթերնեյշնլ»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը